Կանանց միջազգային տոնին ընդառաջ՝ 2021 թվականի 6-ին Մուղդուսյան արվեստի կենտրոնի հետ համատեղ, Ե. Չարենցի տուն-թանգարանում ցուցադրվեցին Առաջին հանրապետության խորհրդարանի կին պատգամավորների, հասարակական գործիչների, մտավորականների, գրողների ֆոտոմանեկենները:

Ցուցադրության բացմանը ելույթ ունեցավ Նաիրյան վոկալ անսամբլը, եղավ անսամբլի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը: Ցուցադրվեցին նաև կենտրոնի սաների գեղանկարչական աշխատանքները: