Թիրախային խումբը՝ կրտսեր և միջին դպրոցի աշակերտներ
Տևողությունը` 1 ժամ

Ծրագիրը բաղկացած է տեսական և գործնական մասերից:
Առաջին մասում՝ տեղեկատվական հատվածում, կներկայացվեն գրքի պատմությունը, տեսակները, կառուցվածքը, ինչպես նաև անդրադարձ կկատարվի Ե. Չարենցի կյանքում գրքի դերի և կարևորությանը:
Երկրորդ՝ գործնական – ստեղծագործական հատվածում,
երեխաներին կբաժանվեն անհրաժեշտ պարագաներ՝ իրենց ձեռքով գիրք պատրաստելու համար: