Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ
Թիրախային լսարան` 12+
Խումբ՝ 15-20 աշակերտ
Տևողությունը` 30 րոպե
Նկարագրություն
Ծրագիրը կազմված է երկու մասից` էքսկուրսիոն և ինտերակտիվ։
Կրթական ծրագրի առաջին մասը տեղի է ունենում Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, որտեղ էքսկուրսիայի միջոցով ծանոթանում են Չարենցի կյանքին ու ստեղծագործություններին, ապա մասնակիցները քայլում են դեպի Գրականության և արվեստի թանգարան՝ ճանապարհին ունկնդրելով Չարենցի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը։
Ծրագրի երկրորդ մասում Գրականության և արվեստի թանգարանում մասնակիցները ինտերակտիվ խաղերի միջոցով ամփոփում են ստացած գիտելիքները։