Թիրախային խումբը՝ կրտսեր և միջին դպրոցի աշակերտներ
Տևողությունը`40 րոպե

Ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ տեղեկատվական և խաղային: Այն անցկացվում է թանգարանի հուշային հատվածում:

Առաջին մասում մասնակիցներին կներկայացվեն թանգարանային վարքագծի կանոնները, որից հետո կծանոթանան հուշային հատվածին: Ծրագրի երկրորդ մասում մասնակիցները կբաժանվեն խմբերի և մրցութային կարգով կհավաքեն փազլ՝ թանգարանային առարկաների պատկերներով: