Թիրախային խումբը՝ նախադպրոցականներ, կրտսեր և միջին դպրոցի աշակերտներ
Տևողությունը՝ 30-40 րոպե


Ծրագիրը բաղկացած է 2 մասից՝ տեղեկատվական և խաղային-ստեղծագործական:

Առաջին հատվածում մասնակիցները համառոտ էքսկուրսիայի օգնությամբ կհասկանան, թե ինչ կապ կա Չարենցի և Արևելքի միջև, կծանոթանան արևելյան երկրների՝ Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի մշակույթին, տեսարժան վայրերին:
Երկրորդ մասում մասնակիցները կբաժանվեն երեք խմբի (ըստ երկրների), և յուրաքանչյուր խումբ նկարչության, գունավոր թղթերով կամ պլաստիլինով աշխատանքի միջոցով կպատրաստի տվյալ երկրի խորհրդանիշեր: